Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում ժամը 12:00-ին:
Սգո թափորը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 75 տարեկան հասակում մահացել է պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
ՀՀ վարչապետն այցելել էր պետական գործչի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: