Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ նոյեմբերի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3201 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4098 մարդ, մահացել է 64 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 822 383, այստեղից ապաքինվել է 763 755 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 679:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 26 588 հետազոտություն, այդ թվում 14 401-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 187-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 12.04% է, վերջին 14 օրվանը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 9.19%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 112 851 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3707 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6611 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1084 անձ: