Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունը։
«Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրեց թիմային 3-րդ տեղը։
Թիմային այս հաջողությունը գրանցեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Ընդհանուր հանրագումարում՝ մեր ըմբիշները նվաճեցին 13 մեդալ, որը գերազանց արդյունք է։
Շնորհավորում ենք բոլոր ըմբիշներին, մարզիչներին և, իհարկե, ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Մեր զինվորական հավաքականը Հայաստանի պատիվը բարձր պահեց աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ»,- հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։