Կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: