ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ «Հայփոստ»)։