Նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք:
Իրականացվել է 8313 թեստավորում, առողջացել 939 քաղաքացի, արձանագրվել՝ 23 մահվան դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335 738 դեպք, որոնցից 309 861-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17 088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:
Ընդհանուր կատարվել է 2 326 835 թեստավորում: