Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Սասիվատ Վոնգսինավատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները, մասնավորապես, առանձնացվեցին զբոսաշրջությունը, հայկական ալկոհոլային խմիքների և ոսկերչական արտադրանքի Թաիլանդ արտահանման հնարավորությունները: Քննարկվեց նաև երկկողմ իրավապայմանագրային հենքի ընդլանման հարցը, այդ թվում՝ զբոսաշրջության և գործարար կապերի խթանման նպատակով մուտքի արտոնագրերի կարգի դյուրացման և օդային ծառայությունների մասին համաձայնագրերը:
Վահե Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Հարավարևելյան Ասիայի առանցքային դերակատար հանդիսացող և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևոր մաս կազմող Թաիլանդի համատեղ բարգավաճման համար առկա են բազմաթիվ հնարավորություններ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում Թաիլանդի ճանաչմանն ուղված մշակութային միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև՝ միջազգային շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: