ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շինվերանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում: Նոր հիմնված կենտրոնը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի մարտին, սպասարկելու է շուրջ 16 000 շահառուի:
Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով գործող կենտրոնը բովանդակային ու լոգիստիկ իմաստով միանգամայն նոր որակի ծառայություններ է մատուցելու համայնքի շահառուներին: