Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան խորհրդարանին հորդորել է արագացնել «Գազպրոմի» պարտքը մարելու համար «Մոլդովագազին» գումար հատկացնելու ընթացակարգը:
Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն չորեքշաբթի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ կքննարկի «Մոլդովագազի» պարտքի մարման հետ կապված իրավիճակը՝ հայտնում է Interfax-ը։
Սպինուն տարակուսանք է հայտնել 48 ժամվա ընթացքում պարտքը մարելու վերջնագրի պահանջների առնչությամբ, քանի որ այդ պարտքը մարելու համար մի քանի օր կպահանջվի։ Երեքշաբթի Մոլդովան խոստացել է փակել «Գազպրոմին» ունեցած պարտքը մինչև շաբաթվա վերջ։
«Գազպրոմի» խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը, սակայն, հայտարարել է, որ չորեքշաբթի ռուսական գազի մատակարարումները Մոլդովա կարող են դադարեցվել:
Մոլդովական կողմը վճարումը պետք է կատարեր նոյեմբերի 22-ին, սակայն գումարը ժամանակին չի ստացվել։ Այդ կապակցությամբ երկուշաբթի «Գազպրոմը» իր գործընկերներին ծանուցել է, որ Մոլդովա գազի մատակարարումները կդադարեցվեն 48 ժամից։