Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Ղարիբջանյան համայնքի մշակույթի տան տանիքի չվերակառուցված հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի համապատասխանությունն ու թերությունները վերահսկող մարզային հանձնաժողովի ներկայացուցիչները եղել են համայնքում, հետևել ավարտական աշխատանքների ընթացքին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն 818 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 45 տոկոս, գումարի 55 տոկոսը հատկացնելու է համայնքը, շինաշխատանքներն իրականացնում է «Կ․Ս․Վ շին» ՍՊԸ-ն։