Հունահռոեմական ըմբշամարտի Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հռչակվել է Թեհրանում ընթացող Բանակայինների աշխարհի կրկնակի չեմպիոն՝ փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
72 կգ քաշային Կարեն Ասլանյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի: