Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ինչպես «Լուրեր»-ին հայտնեցին Կառավարությունից, այս պահին նա հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ռուսաստանի փոխվարչապետն այսօր եղել է նաև Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։
Ալեքսեյ Օվերչուկն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաև ապագա ծրագրերը։
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը։