Շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ Հայաստանում նվազում են մանկական և երեխաների մահացության ցուցանիշները՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Եվ այսպես, 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10%-ով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020 թթ. միջին ցուցանիշից:
Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Այսպես, 2021թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել մահվան 211 դեպք, ինչը 8%-ով ցածր է 2020 թվականի և 14%-ով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից:
Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի արդյունք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնության և սպասարկմանը»,- գրել է Մուրադյանը: