Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանին և նախարարության մի շարք աշխատակիցների։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ Արցախից տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, նրանց տրամադրվող աջակցության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները և ոլորտին առնչվող աշխատանքները։
Նախկինում զբաղեցնելով Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարի պաշտոնը, քաջատեղյակ լինելով ոլորտի աշխատանքներին և կարևորելով նախարարության ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքը՝ Միքայել Վիրաբյանը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: