Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է դատարանի կողմից:
Նավիկյանը հայտնեց, որ մինչ դատարանից վճռի ստացումը Արսեն Արծրունին կգտնվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք՝ Արսեն Արծրունին ձերբակալվել է 1994 թվականի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996 թվականի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի:
2003 թվականին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Վերաքննիչ դատարանը 2018 թվականին մերժել էր Արծրունու պայմանական վաղաժամկետ ազատելու դիմումը: