«Մեգամոլ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։
Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «Սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։