24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով՝ գերեվարվել են։ Այս մասին այսօր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մտածում ենք՝ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։