ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ C-ի, հեպատիտ B-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «ԿամԱԶ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառումը Գյումրիում կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-17:00-ը, գյուղատնտեսական շուկայի հարող տարածքում:
Հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: