Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց մենք մի հարց ենք ուզում տալ Ադրբեջանին և Թուրքիային՝ իրենք ուզում են Հայաստանը ոչնչացնե՞լ, թե՞ չէ։ Նրանք ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտի՞ն հասցնել, թե՞ չէ։ Եթե այո՛, մեր ընտրությունը ո՞րն է, բացի դիմադրությունից։ Եթե ոչ, ուրեմն նրանք ճիշտ են, որ կա պատմական շանս այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու»,- ասաց Փաշինյանը։