ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։
«Մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ Ղարաբաղի ճանաչումը, պետք է հասկանանք՝ ի՛նչ կտա։ 30 տարի, մի քիչ՝ քիչ, անընդհատ քննարկվել է, և այդ որոշումը չի կայացվել։ Չի կայացվել, որովհետև բոլորը հասկացել են, որ Հայաստանը պետք է առնվազն առաջինն ու միակը չլինի, որ այդ քայլն անի։
Մենք պետք է հասկանանք, թե դա ի՛նչ է տալու։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը միջազգային հարց է։ Այն միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։ Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաղորդակցության մեջ դնել միջազգային դիրքորոշումների հետ»,- ասաց Փաշինյանը։