Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում հանգստյան օրերին սկսված տեղատարափ անձրևների հետևանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 250 մմ անձրև է տեղացել, ինչը գերազանցում է ամսական նորման, փոխանցում է BBC-ն:
Տեղ-տեղ ջրի մակարդակը բարձրացել է 3,5 մետր, ինչի հետևանքով 17 հազար մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները, ևս 10 հազար մարդ պատրաստվում է տարհանման, սատկել են հազարավոր ընտանի կենդանիներ:
Բրիտանական Կոլումբիայի վարչապետի խոսքով՝ նման մասշտաբների կատակլիզմները տեղի են ունենում 500 տարին մեկ անգամ։ Փլուզման սպառնալիքի պատճառով նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Սահմանափակվել է անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկությունը, որպեսզի ճանապարհները հնարավորինս ազատ լինեն արտակարգ ծառայությունների համար, և հնարավոր լինի տուժած շրջաններ արագ հասցնել դեղամիջոցներ, սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ: