Նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք:
Իրականացվել է 7366 թեստավորում, առողջացել 1438 քաղաքացի, արձանագրվել՝ 48 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334878 դեպք, որոնցից 308922-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 318 552 թեստավորում: