Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին:
«Մենք բոլոր ընտրություններում առանց բացառության հաղթանակած ենք դուրս եկել: Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրանք տեղի կունենան 2023 թ., ինչպես և նախատեսվում է»,- հայտարարել է Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նոյեմբերի սկզբից անկում է գրանցում. նոյեմբերի 23-ի դրությամբ այն 9,55-ից իջել է մինչև 12,27՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Այդ իրավիճակում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում անցկացնել արտահերթ ընտրություններ։