Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Տվեր քաղաք: Հանձնակատարը նախ եղել է Սբ. Հարություն եկեղեցում, ապա այցելել տեղի հայկական կիրակնօրյա դպրոց և հանդիպել «Արարատ» պարի համույթի սաների հետ:
Մեկօրյա այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Տվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկման գլխավոր թեման սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի կայացման հարցն էր: