Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:
Պաշտպանը Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն էր ներկայացրել՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով:
Միջնորդության մեջ նշվում էր, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, սակայն գործող կարգավորումները չեն նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման դեպքում համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ:
Այսպիսով, դատարանը չի դիմելու Սահմանադրական դատարան: