Արարատի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Վեդիի քաղաքային աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին:
Մարզպետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Ռազմիկ Թևոնյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռաֆայել Հակոբյանին Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: