Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով»,- գրել է Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում: