Այդ տարածքները, որոնք հիմա ճշգրիտ ավելի քան 40 քառակուսի կիլոմետր են՝ 40-45, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը բավականին միանշանակ դատապարտել է: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց ագրեսիան վերացնելու անհրաժեշտությունը:
«Այս ագրեսիան պետք է վերացվի, ու մենք նաև այստեղ ասում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի, և մենք այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի ագրեսիան վերացվի»,- ասաց նա: