Նոյեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5085 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4428 մարդ, մահացել է 62 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 819182 դեպք, որից 759657 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11615:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51440 հետազոտություն, 36162-ը՝ հակամարմինների արագ թեստով, 15278-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.89% է, վերջին 14 օրվանը՝ 9.11%, վերջին 7 օրվանը՝ 8.97%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.107.467 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9594 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6588 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1103 անձ: