Միացյալ Նահանգները չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Միացյալ Նահանգների շահերից է բխում վերադարձը պայմանավորվածությունների փոխադարձ պահպանմանը, դա բխում է նաև 5+1 ձևաչափի մյուս անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Չինաստան) շահերից, և ինչպես եզրակացրել են Իրանի նախորդ կառավարությունները, Թեհրանի շահերից ևս դա բխում է, եթե մենք կարողանանք դրան հասնել»,- նշել է Փրայսը:
Հիշեցնենք, որ այդ հարցի շուրջ 5+1 խմբի բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։ Այդ բանակցություններն ընթանում են ապրիլից Վիեննայում: