ԵՄ սահմանների վերահսկման Frontex գործակալության տվյալներով՝ 2021 թ. Եվրամիության արևելյան սահմանի ապօրինի հատումները 2020 թ. ցուցանիշը գերազանցել են 15 անգամ: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
«ԵՄ արևելյան սահմանի բացահայտված ապօրինի հատումների ընդհանուր քանակն այս տարի արդեն կազմել է շուրջ 8000, ինչը 15 անգամ ավելի է, քան 2020 թվականին։ Փախստականները հիմնականում ժամանում են Իրաքից, Աֆղանստանից և Սիրիայից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Frontex-ը, ԵՄ-Բելառուս սահմանով անօրինական ներգաղթյալների կողմից սահմանի հատման պատմական առավելագույն ցուցանիշն արձանագրվել է հուլիսին, երբ այն գերազանցել է 3200-ը: Իսկ երբ ԵՄ-ն զգալիորեն ուժեղացրել է սահմանային հսկողությունը, հոկտեմբերին արևելյան ցամաքային սահմանի հատումների թիվը կազմել է 600:
Գործակալության տվյալների համաձայն՝ 2021 թ. առաջին 10 ամիսների ընթացքում ԵՄ-ի բոլոր սահմանների ապօրինի հատումները աճել են 70%-ով՝ հասնելով մինչև 160 հազարի, իսկ 2019 թ. համեմատ՝ 45%-ով: