Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացից ու անդրադարձավ նաև այս թեմայով ՌԴ առաջարկներին։
«Երբ ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին։ Մենք դրանով ուզում ենք ի ցույց դնել, որ ուզում ենք գնալ լուծումների։ Մենք նախկինում հանդես ենք եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում։
ՌԴ-ն դրանից հետո հանդես է եկել առաջարկներով, որը լիարժեք մեր առաջարկների տրամաբանությանը չէր համապատասխանում, բայց ՌԴ-ն փորձ էր արել և փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից միջին բան դուրս բերել։ Այս առումով ուզում եմ բարձր գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը, ՌԴ պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի ջանքերը։
Երբ ասում եմ՝ ընդունելի, դա չի նշանակում, որ 100 տոկոսով մեր պատկերացումներին համապատասխան են։ Եթե 100 տոկոսով մեր պատկերացումներին համապատասխան լիներ, նշանակում է՝ Ադրբեջանը դրան չէր համաձայնելու։ Պետք է գանք ինչ-որ միջին տարբերակի»,- ասաց Փաշինյանը։