Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հանձնել իշխող «Նուր Օտան» կուսակցության նախագահի լիազորությունները: Այդ մասին հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը՝ կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո, փոխանցում է Tengrinews-ը։
Նրա խոսքով՝ Նազարբաևն ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում կուսակցությունը պետք է գլխավորի երկրի նախագահը: «Լիազորությունների փոխանցման ընթացակարգը կիրականացվի կուսակցության կանոնադրությանը համապատասխան»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Պետք է հասկանալ, որ անկախ զբաղեցրած պաշտոնից՝ Նուրսուլթան Աբիշևիչը մնում է մեր ազգի առաջնորդը՝ Ելբասին, արդիականության ականավոր քաղաքական գործիչ, միջազգային հանրության կողմից ճանաչված հեղինակավոր անձ»,- ասել է Նազարբաևի խոսնակը: