Այլ պետություններ փորձում են տնտեսապես թուլացնել Թուրքիան փոխարժեքների, տոկոսադրույքների և գների բարձրացման միջոցով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում: Էրդողանի ելույթի մեծ մասը նվիրված է եղել Թուրքիայի տնտեսական վիճակին և տնտեսական քաղաքականությանը։
Նա վստահություն է հայտնել, որ «Թուրքիան հաղթող դուրս կգա տնտեսական ազատագրական պատերազմից»:
Էրդողանը հպանցիկ անդրադարձել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարմանը՝ մասնավորապես նշելով․ «Մեր կողմից ճգնաժամերի հաջող կառավարումն այնպիսի անկայուն տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Կովկասը, ընդլայնում է մեր քաղաքական և մարդասիրական գործունեության շրջանակը»։