Նոյեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1851 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5530 մարդ, մահացել է 55 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 814 097 դեպք, որից 755 229 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 11 553 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 012 թեստավորում, այդ թվում 13 137-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8875-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.41% է, վերջին 14 օրվանը՝ 9.25%, վերջին 7 օրվանը՝ 8.97%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 097 159 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1644 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6708 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1123 անձ: