Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է երրորդ նախագահը ներգրավվել որպես մեղադրյալ:
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2013-ին որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: