Չեչնիայի խորհրդարանը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում հանցագործության մեջ կասկածվող անձանց ազգության և կրոնի մասին տեղեկատվության հրապարակումը՝ գրում է Interfax-ը։
Չեչեն խորհրդարանականները նշում են, որ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան և միջկրոնական համաձայնության և խաղաղության պահպանմանը։
Նրանք պատճառաբանում են, որ սոցցանցերում սադրիչ բնույթի գրառումները բացասական վերաբերմունք են «ձևավորում» էթնիկ, դավանանքային խմբերի կամ անհատների նկատմամբ: