ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:
Քննարկվել են մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները, COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը:
Նշվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: