Նվազել է ոչ միայն առանց դիմակի խանութ հաճախողների, այլև, ընդհանրապես, խախտումներով պայմանավորված արձանագրությունների թիվը: Խոշոր սուպերմարկետներում նկատվում է նաև պատվաստված աշխատողների թվի ավելացում:
Թեև այս սուպերմարկետում աշխատողների զգալի մասը դեռ մեկ դեղաչափով է պատվաստվել, սակայն վերջին մեկ ամսում հիվանդներ չունեն՝ ուրախությամբ նշում է տնօրենը: Առաջընթաց կա՝ ասում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալը: Մեկ ամիս առաջ օրական կազմվում էր միջինում 5 արձանագրություն, հիմա դրանց թիվը նվազել է:
Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Այսօր մեկ, լավագույն դեպքում՝ երկու արձանագրություն են գրում՝ այդ ընթացքում այցելելով 15-20 տարբեր կազմակերպություն:
Ավելի շատ խախտումներ արձանագրվում են փոքր խանութներում ու սննդի կետերում: Հաճախ մատյաններն են թերի լրացվում, աշխատողների պատվաստման կամ թեստավորման փաստաթղթերը պահվում են կազմակերպությունների գլխամասերում, մինչդեռ դրանք պետք է լինեն տվյալ կազմակերպությունում:
Մանուել Մելիքյան - Կազմում ենք արձանագրություն, եթե կազմակերպության պատասխանատուն ունենում է այդ փաստաթուղթը, ապա քննարկման ժամանակ բերում և ներկայացնում է:
Այս դեպքում ՍԱՏՄ-ն խախտում չի համարում: Բավարավում են միայն զգուշացումով: Պետք է պահպանել QR կոդով փաստաթուղթը՝ տնտեսվարողներին հորդորում է ՍԱՏՄ ներկայացուցիչը: