Կորոնավիրուսային հիվանդությունն առանձնահատուկ բուժում չունի: Այս մասին մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր պացիենտի վիճակից ու նրա մոտ առկա ախտանշաններից ելնելով է սահմանվում բուժումը:
«Պացիենտները երբեմն կիրառում են այլ պացիենտի համար նախատեսված դեղատոմսերը: Այսինքն՝ ձեռքից ձեռք պտտելով՝ ստանում են նման բուժում: Եթե ունենք կորոնավիրուսային հիվանդության կասկած, պարտադիր պետք է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն»,- ասաց Աբովյանը:
Խոսելով կորոնավիրուսի ու նաև այլ հիվանդությունների ընթացքում հակաբիոտիկների անհարկի կիրառման մասին՝ Աբովյանը նշեց, որ այն կարող է հանգեցնել հակամանրէային կայունության: