Քրդական աղբյուրները հայտնել են, որ առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն՝ մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը: Նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց հարող խմբավորումների ռազմական գործողությունները Սիրիայում: Թուրքական մամուլն անհագստացած է: Այդ մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունն էր Սիրիայում հանդիպել քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը: