Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք:
Իրականացվել է 4730 թեստավորում, առողջացել է 1873 քաղաքացի:
Գրանցվել է 30 մահվան դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 347 դեպք, որոնցից 307 484-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Ընդհանուր կատարվել է 2 311 186 թեստավորում: