Երեք օրվա տարբերությամբ նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Էրզրումի (Կարին) նահանգի Քյոփրյուքյոյի շրջանում: Այսօրվա ստորգետնյա ցնցումը եղել է 4․7 բալ ուժգնության՝ գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժի օջախը եղել է 6․90 կմ խորության վրա։
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժն էլ եղել է 5․1 մագնիտուդ ուժգնության: Երկու դեպքում էլ նյութական ու մարդկային կորուստներ չկան: