Արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք ուժեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի առջև՝ պահանջելով վարչապետից բացահայտել Հայաստանի և Արդբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի բովանդակությունը, որն այս պահին դրված է նրա սեղանին:
Գործադիրի վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանը հանդես է եկել առաջարկներով, որոնք, նրա խոսքով, ընդունելի են Հայաստանի համար:
Ակցիայի մասնակիցները մտահոգ են փաստաթղթի գաղտնիությամբ և հայտարարում են, որ հավաքները լինելու են ամենօրյա ռեժիմով:
Նրանք երթով շարժվել են նաև նախագահի նստավայր ու Ազգային ժողով և նույն բովանդակությամբ նամակներ փոխանցել: