Նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անվտանգության նախազգուշացում էր տարածել ԱՄՆ քաղաքացիների և դեսպանության աշխատակիցների համար, ինչը դարձել է մի շարք շահարկումների և տարբեր աղբյուրների կողմից ապատեղեկության տարածման առիթ:
«Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ մեր երկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ներկայացրել է նախազգուշացման հիմնական պատճառները:
ԱՄՆ դեսպանություն - Նոյեմբերի 18-ին դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրեց, որ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին արգելվել է ոչ էական նպատակներով ճանապարհվել M2 մայրուղու Քարահունջ-Դավիթ Բեկ և M17 մայրուղու Կապան-Ճակատեն հատվածներով՝ հաշվի առնելով մայրուղու այդ հատվածներում Ադրբեջանի ներգաղթային և մաքսային անցակետերի ուժեղացված հսկողության մասին հաղորդումները: