ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։
ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1037 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրել են 57 խախտում։
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․
Երևանի տարածքային կենտրոն՝ 739 ստուգայց, 29 խախտում, 10 իրավախախտում, 3 նախազգուշացում, 7 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 5 խախտում, 1 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 31 ստուգաց, 5 խախտում, 6 նախազգուշացում, 7 տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 10 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 115 ստուգայց, 8 խախտում, 3 նախազգուշացում, 9 ՎԻՎ արձանագրություն։