Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ջենոային»։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո 82-րդ րոպեին Աֆենա Գյանը բացել է հաշիվը: 94-րդ րոպեին 18-ամյա գանացին խփել է իր թիմի երկրորդ գոլը:
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասանկցել է ամբողջ հանդիպմանը: 13-րդ տուրից հետո «Ռոման» վաստակած 22 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: