Կիրակի գիշերը ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոքեշա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած Սուրբծննդյան շքերթի ժամանակ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է արգելապատնեշներին և մխրճվել մարդկանց մեջ:
Ըստ Reuters-ի տվյալների՝ վրաերթի հետևանքով կա մեկ զոհ, 20-ից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 11 մեծահասակ, 12 երեխա՝ հիմնականում շքերթի մասնակիցներ: Ականատեսների վկայությամբ, բախումից հետո կրակոցներ են հնչել:
Ուոքեշայի ոստիկանապետը հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածվողը բերման է ենթարկվել։