Շարունակվում է Սահմանադրության փոփոխության թեման: Պատերազմի պատճառով հետաձգված քննարկումներն այս ամիս վերսկսվեցին: Հավանաբար, մինչև տարեվերջ կձևավորվի նոր խորհուրդ՝ իշխանության, ընդդիմության, քաղհասարակության ու դատական համակարգի հնարավորինս լայն ներկայացվածությամբ: Այդ խորհուրդն իր հերթին կընտրի մասնագիտական հանձնաժողով: Դրա անդամներն արդեն կմշակեն բուն փոփոխությունները: Սա Արդարադատության նախարարության առաջարկն է:
Հեղինակ՝ Անի Օհանյան