Հայաստանի ու ԵՄ միջև շաբաթվա սկզբին կնքված համաձայնագրով մեր ավիացիան կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին, ու կշահեն թե՛ պետությունը, թե՛ օդային տրանսպորտի ուղևորները, թե՛ ավիաընկերությունները:
Մասնագետների համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կնպաստի նաև եվրոպական «Սև ցուցակից» Հայաստանի դուրս գալու գործընթացին: 2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների թռիչքները ԵՄ օդում արգելվեցին: Հիմա, երբ Հայաստանն ու Եվրոպան վավերացնեն արդեն ստորագրված համաձայնագիրը, ու մեր ավիաստանդարտները հավասարվեն հին աշխարհամասում գործողներին, կհեշտանա նաև սև ցուցակից դուրս գալու հարցը: